Նկարներ

Նկարներ
Ես

суббота, 16 июля 2011 г.

Հեղինակային ծրագիր` CountDown

Եթե անհամբերությամբ սպասում եք որևէ իրադարձության, որը պետք է տեղի ունենա մոտակա օրերին կամ ամիսներին, ապա կարող եք օգտագործել այս հետաքրքիր Gadget-ը: Այն իրենից ներկայացնում է փոքր ծրագիր, որը ցույց է տալիս, թե քանի օր է մնացել Ձեր նշված ամսաթվին: Ամսաթիվը մի անգամ նշելուց հետո պահպանվում է համակարգչի մեջ և ծրագիրը փակելուց հետո կարիք չկա նորից նշել: Կարող եք այն տեղադրել էկրանի ցանկացած հատվածում մկնիկի օգնությամբ:
QASHIR


Օգտակար ծրագիր NodKeys


Քանի որ ես անձամբ օգտագործում եմ Nod32 անտիվիրուս և գիտեմ, որ այցելուների մեծամասնությունը վստահում են հենց այս անտիվիրուսին, այդ պատճառով ստեղծել եմ մի ծրագիր, որի միջոցով կարող ենք մի քանի վայրկյանում գտնել թարմ բանալիներ: Այլևս կարիք չկա մտնել անտիվիրուսի մեջ, կատարել որոշակի կարգավորումներ, մտնել ինտերնետային տարբեր կայքեր և փնտրել բանալիներ: Այժմ կարող ենք ընդամենը բացել այս փոքրիկ ծրագիրը ու տեսնել թարմ բանալիներ: Եթե հակավիրուսը արգելափակում է ծրագիրը, ապա կարող եք ժամանակավորապես անջատել պաշտպանությունը: Ես փորձարկել եմ Nod32 անտիվիրուսի 5-րդ տարբերակում:

Ինչպես վերադարձնել ֆեյսբուքի հին չաթը

Մի քանի ժամ առաջ իմ ֆեյսբուքյան պրոֆիլում մի իրական քաոս տիրեց: Ցուկերբերգը այնքան պարապ է մնացել, որ արդեն սկսել է խաղալ օգտատերերի նյարդերի հետ: Ստեղծվել է ահավոր անհարմար չաթ, որտեղ ցուցադրվում են ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն ընկերները: Այդ ցուցակում պետք է լինեն այն մարդիկ, ում հետ ավելի հաճախ ենք խոսում: Սակայն իմ ցուցակում հայտնվել են մարդիկ, ում հետ ես ընդհանրապես չեմ խոսել, իսկ իմ օնլայն ընկերները մնացել են ցուցակից դուրս: Սա իրոք ֆեյսբուքի համար ապագայում կարող է մի մեծ բացասական կողմ համարվել և եթե նմանատիպ փոփոխությունները շարունակվեն, ապա "Բարի գալուստ Google+": Չգիտեմ, թե չաթի այս անհարմար տարբերակը կպահպանվի, թե ֆեյսբուքը ուշադրություն կդարձնի իր օգտվողների բողոքներին, սակայն առայժմ կարող ենք օգտվել մի մեթոդից: Որպեսզի տեսնեք ֆեյսբուքի հին ու հարմար չաթի պատուհանը, անհրաժեշտ է այցելել հետևյալ հասցեով՝




Աշխարհում ամենաշատ այցելվող Top 20 կայքերը ըստ Alexa-ի



Հետևիր բլոգի նորություններին


1.Մեջբերումներ անելիս հղումը ELBLOG  կայքին պարտադիր է:

2.Բլոգի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ELBLOG կայքին հղման արգելվում է:

3.Բլոգում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն հեղինակի տեսակետի հետ:

4.Կարծիքները ստուգվելուց հետո նոր տեղադրվելու են բլոգում:

5.Արգելվում է կարծիքներ գրելուց օգտագործել վիրավորական բառեր և նյութի հետ կապ չունեցող այլ կայքերի հղումներ:

6.Կարծիքները թույլատրվում են տեղադրվել, եթե դրանք համապատասխանում են տվյալ նյութին:

7.Կարծիքներ գրելուց ցանկալի է, որ գրեք Ձեր անունը:

Մեծացնում ենք Ֆեյսբուքի նկարները


Download




Գոյություն ունի մի շատ օգտակար ու հետաքրքիր հավելված, որի միջոցով կարող ենք տեսնել ֆեյսբուքի նկարները մեծ չափսերով՝ առանց դրանց վրա սեղմելով: Հավելվածը աշխատում է Google Chrome դիտարկչի վրա: Տեղադրելու համար սեղմեք կոճակը և բացված էջում սեղմեք install: Եթե տեղադրելուց հետո ցանկանում եք ջնջել հավելվածը, ապա կարդացեք այս գրառումը





Ինչպես ջնջել կամ անջատել Google Chrome-ի ավելացումները



Բլոգում կան Google Chrome-ի համար նախատեսված մի շարք ավելացումներ, որոնք տեղադրելուց հետո օգտագործողները դժվարանում են այն ջնջել կամ ժամանակավորապես անջատել: Տեսնենք թե ինչպես է դա արվում:

1. Chrome-ի հասցեի դաշտում գրեք chrome://extensions և սեղմեք Enter:
2. Բացված էջում գտեք այն ավելացումը, որը ուզում եք ջնջել կամ ժամանակավորապես անջատել:
3. Ջնջելու համար սեղմեք Uninstall, իսկ անջատելու համար՝Disable:



пятница, 15 июля 2011 г.

Կարճատև, սակայն արդյունավետ արձակուրդ...


Երևի նկատել էիք, որ արդեն մի քանի օր է բլոգը չէր թարմացվում: Դա պայմանավորված էր այն փաստով, որ մեկնել էի հանգստանալու: Այնպես որ բլոգի հետ ամեն ինչ նոռմալ է և նորից կտեղադրվեն նոր նյութեր: Սակայն մի շատ հետաքրքիր փաստ նկատեցի, որին ուզում եմ անդրադառնալ այս գրառումով: Հանգստի ընթացքում հանդիպեցի շատ մարդկանց, ովքեր հանդիսանում էին Արմբլոգի այցելուները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հատկապես Արարատ քաղաքի երիտասարդներին, ովքեր պարբերաբար այցելում են Արմբլոգ և բավականին տեղեկություններ գիտեն բլոգի մասին: Իսկապես շատ հաճելի է, երբ անծանոթ մի վայրում հանդիպում ես հիանալի մարդկանց, որոնց հետ շփվել ես միայն վիրտուալ միջավայրում: Ուզում եմ ողջունել բոլոր այդ մարդկանց և տեղեկացնել, որ Արմբլոգը գոյատևում է հենց ակտիվ այցելուների ջանքերով: Շնորհակալ եմ Աստծուց այդ մարդկանց համար:

среда, 13 июля 2011 г.

Google Translate-ը՝ արդեն հայերեն


Ինտերնետային հսկա Գուգլն իր ունիվերսալ թարգմանչական համակարգում՝ Google Translate-ում, ներառել է նաև հայերենը՝ Armenian ALPHA տարբերակով։ Սա նշանակում է, որ այսուհետև մկնիկի մեկ հարվածով կարելի է համակարգում ընդգրկված մյուս 56 լեզուներով (ըստ երևույթին, դրանց թիվն ապագայում էլի կաճի) կայքէջերի ողջ բովանդակությունը դարձնել հայերեն և հակառակը։

«Գուգլ թարգմանչի» ամբողջական ծառայություններից կարելի է օգտվել՝ այցելելովhttp://translate.google.com/ կայքէջ։ Սակայն առավել հարմարավետություն է ապահովում Google Chrome բրաուզերը՝ իր Google Translate հավելվածով (extension)։ Վերջինս, բրաուզերի վերին հատվածում ավելացվելու դեպքում, թույլ է տալիս ավտոմատ կերպով թարգմանել ձեր այցելած էջերը ցանկացած լեզվից ձեր նախընտրած լեզուն։

вторник, 12 июля 2011 г.

Անվճար վիկտորինա Հայաստանում

Անվճար վիկտորինա Հայաստանում Бесплатная викторина в Армении HARCER-ը առաջին անգամ Հայաստանում կազմակերպում է վիկտորինա, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով ցանկանում է հետաքրքիր անցկացնել ազատ ժամանակը, իսկ ճիշտ պատասխանների դեպքում ստանալ մրցանակ հովանավորից: Մրցանակը կստանան վիկտորինայի հարցերին առաջին ճիշտ պատասխանած մասնակիցները: Հարցերը թարմացվում են ամեն օր ժ. 08.00: Վիկweekend: Յուրաքանչյուր շաբաթ տեքստային հարց կդրվի Facebook-ում, իսկ կիրակի` նկար-հարց Flickr-ում: Հաղթողները կստանան սուպեր-մրցանակ: (շուտով!) Մասնակցությունը վիկտորինային անվճար է: 1. Նկար-վիկտորինա Հայկական ո՞ր ժողովրդական խոսքն է պատկերված նկարում:
պատասխանելhttp://www.voronum.com/viktorina-harcer2.php Վիկտորինայի 1. և 2. հարցերին առաջին 3 ճիշտ պատասխանած մասնակիցներից առաջինը կստանա 10 000, երկրորդն ու երրորդը` 5 000-ական դրամ: Ձայնային ու Տեսա-վիկտորինաներին առաջին ճիշտ պատասխանած մասնակիցները կստանան 5 000-ական դրամ: Վիկտորինայի հարցերի այսօրվա գլխավոր հովանավորն է салон-магазин цветов и воздушных шаров BSL FLORA: Սուպեր-մրցանակով սուպեր-խաղի մասին հովանավորը լրացուցիչ կհայտարարի: Նախորդ վիկտորինայի հարցերի ճիշտ պատասխանները. 1. Ամեն անգամ գետը գերան չի բերի 2. Ալեք Մանուկյան (նրա նորամուծությունն է յուրահատուկ տեսակի ջրի ծորակը, որը 1969 թվականից կիրառվում է աշխարհում) 3. Կոկա-Կոլայի բաղադրության մեջ մտնում է բնական որդան կարմիր ներկանյութը, որը ստանում են որդան կարմիր (կոշենիլ) միջատի չորացված մարմիններից։ Այդ միջատը բնակվում է Հայաստանում, Ադրբեջանում, Լեհաստանում։ 4. Միքայել Տեր-Պողոսյան (ստեղծել է մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը - կոմպյուտերային տոմոգրաֆը, ինչը հեղափոխություն կատարեց բժշկության ոլորտում) Նախորդ 1. և 2. վիկտորինայի հաղթողները. 1. Շառոյան Մերուժան (Երևան) 2. Ուդումյան Անդրանիկ (Երևան) 3. Խազիլովա Անժելա (Երևան) Նախորդ 3. վիկտորինայի հաղթողը. Գևորգյան Ալյոշա (Երևան) Նախորդ 4. վիկտորինայի հաղթողը. Մանուկյան Մովսես (Երևան) Մրցանակները տրվում են կենտրոններից` ճիշտ պատասխանը ստանալուց 2 օրվա ընթացքում: Մանրամասն տեղեկություն կտրամադրվի նամակագրության ընթացքում:

Valet Parking

Penalties

Sweet Tooth Sammy



Ձեզ եմ ներկայացնում avast! Internet Security բանալի, որը կգործի է մինչև մինչև 2050 թվականը (եթե մինչ այդ նոր տարբերակները չփակեն այն, բայց այդ դեպքում նորը կտամ):






ՆԵՐԲԵՌՆԵԼ

ԻՆՉՊԵՍ ԿՈԴԱՎՈՐԵԼ ԿԱՄ ԴԱՐՁՆԵԼ ԱՆԱՆՈՒՆ ՖԱՅԼԵՐԸ ԿԱՄ ՊԱՆԱԿՆԵՐԸ…


Ինչպես գիտեն բոլոր համակարգիչներում ել կան ֆայլեր և պանակներ եթե  ուզում եք այն Թաքցնել անունով կամ կոդավորել …

Դա հնարավոր է անել համակարգչի Alt+255 :

Ճգնաժամ ընդդիմության դաշտում


Ցանկացած դաշինք կենսունակ է՝ իրեն ամբողջացնող կուսակցությունների կայունությամբ: Բացառություն չի կազմում նաև Հայ Ազգային Կոնգրեսը, մանավանդ որ՝ արագ իշխանափոխության թեման այլևս օրակարգում չէ, և ՀԱԿ գլխավոր խնդիրը՝ երկարաժամկետ քաղաքական նախագիծ դառնալն է:

Ֆորմալ առումով՝ ՀԱԿ-ը 18 կուսակցությունների դաշինք է, սակայն ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ արժևորել է հատկապես չորս կուսակցության՝ ՀՀՇ, ՀԺԿ, «Հանրապետություն», ՍԴՀԿ, դերակատարությունը: Նման մոտեցումն, անշուշտ, ունի իր օբյեկտիվ հիմնավորումը: ՀՀՇ-ն նախագահ Տեր-Պետրոսյանի կուսակցությունն է, նրա գլխավոր հենարանն՝ իշխանավարման ութ տարների ընթացքում, նաև՝ միակ կուսակցությունը, որը հավատարիմ մնաց առաջին նախագահին՝ 1998-2007թթ-ին, երբ պետական քարոզչության նախընտրելի թեման «նախկին հանցավոր ռեժիմն» էր: «Հանրապետությունն» ու ՀԺԿ-ն այն քաղաքական ուժերն են, որոնք մարմնավորել են ընդդիմությանը 2000-2008թթ-ին՝ ապահովելով այդ դաշտ Տեր-Պետրոսյանի լեգիտիմ մուտքը: Նաև այդ կուսակցությունները նույնանում են երկու վառ անհատականության՝ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի անվան հետ:


Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ այսօրվա Հայաստանում իրական ընդդիմության բացահայտման կարևոր ինդիկատորներից մեկը՝ «հոկտեմբերի 27»-ի նկատմամբ վերաբերմունքն է: Առաջին նախագահը հրապարակավ հայտարարել է, որ այդ ոճրագործության բացահայտումն ապագա իշխանության առաջնահերթություններից մեկն է լինելու: Այս հայտարարությունն ավելի արժանահավատ է հնչում, երբ Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատում են Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Սարգսյանը: ՀԱԿ-ում ՍԴՀԿ առանձնահատուկ արժևորումն ևս ունի իր օբյեկտիվ պատճառը: Ավանդական կուսակցություններից ՀՅԴ-ն ու ՀՌԱԿ-ը մերժողական վերաբերմունք ունեն գործող ընդդիմության, նրա առաջնորդի ծրագրերի հանդեպ: Այս համատեքստում՝ Հնչակայան կուսակցության ներկայությունը ՀԱԿ-ում որոշակիորեն հակակշռում է առաջին երկուսի անհադուրժող վերաբերմունքը առաջին նախագահի թիմի հանդեպ: Հատկապես որ՝ սփյուռքի հասարակական կյանքում ՍԴՀԿ-ն ունի իր ուրույն դերակատարությունը, որն ավելի ընդգծված է դարձել Դաշնակցության վերջին տարների հակասական դիրքորոշումների ու վարքագծի պատճառով:


Եթե ընդունում ենք, որ վերը նշված չորս կուսակցություններն են կազմում Կոնգրեսի կորիզը, ապա վերջին մի քանի օրերին տեղի են ունեցել նշանային իրադարձություններ, որոնք վկայում են ընդդիմադիր դաշտում առկա ճգնաժամի մասին:


ԱԺ թիվ 10 ընտրատարածքի լրացուցիչ ընտրություններում տողերիս հեղինակի, տվյալ դեպքում՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամի առաջադրման մտադրությունը, դրան հաջորդած ՀԱԿ ոչ համարժեք վերաբերմունքը՝ միայան արտաքուստ է շարքային իրադարձություն: Խնդիրն իմ անձը չէ, այլ Կոնգրեսի՝ որոշումներ կայացնելու անհասկանալի, ոչ քաղաքական մեխանիզմները: Նույն խնդրի շուրջ ՀԱԿ-ը մի քանի օրվա ընթացքում ընդունեց իրաիամերժ որոշումներ՝ հասարակական գիտակցության մեջ կասկածի տակ դնելով սկզբունքային ուժի իր իմիջը: Բայց խնդիրը սրանով էլ չի սպառվում, այն  ավելի խորքային է. դաշինքի անդամ կուսակցությունները հասկացան, որ ՀԱԿ-ում որոշումները կայացնում են ոչ թե լեգալ մարմինները, այլ՝ ձևավորված ներկոնգրեսային նոմենկլատուրան: Այս հանգամանքը չի կարող չխթանել ապակենտրոնացման միտումները ՀԱԿ-ում, եթե նույնիսկ գտնվում են մեխանիզմներ՝ Տեր-Պետրոսյանի թիմի միասնականությունը հասարակությանը ցույց տալու համար:


Ասվածի լավագույն ապացույցը՝ ՍԴՀԿ-ում վերջին օրերին տեղի ունեցող ներքին զարգացումներն են: Լյուդմիլա Սարգսյանի թիմը կշարունակի ղեկավարել հայաստանյան հնչակյանությանը, թե՞ «նորակոչիկ» հնչակաները՝ Վահան Շիրխանյանի գլխավորությամբ՝ այլևս էական չէ: Չեմ կարծում, թե ճգնաժամի իրական պատճառը Սարգսյանի կոնգրեսակենտրոնությունն է, կամ՝ ՍԴՀԿ «ես»-ը փրկելու Շիրխանյանի և մյուսների հետևողական ձգտումը: Պարզապես՝ գործող ատենապետն ինտեգրված է ՀԱԿ վերնախավին, և նրա ներկուսակցական հակառակորդները հմտորեն օգտագործում են այս հանագամանքը՝ ավանդական կուսակցության ինքնությունը պահպանելու հորինած կարգախոսով: Իրականում՝ սա պայքար է ոչ թե արժեքների ու գաղափարների, այլ՝ կոմֆորտի ու ֆինանսների համար, որոնք իրական են ՍԴՀԿ սփյուռքյան շրջանակների կայուն աջակցության շնորհիվ: Ի դեպ, ՍԴՀԿ հայաստանյան կառույցի հակադիր թևերն արդեն իսկ կորցրել են իրենց՝ առնվազն բարոյական լեգիտիմությունը՝ թնջուկի հանգուցալուծման արբիտր ամրագրելով երկրից դուրս գործող հնչակյան կենտրոնին, խոստովանելով իրենց կուսակցության գործունեության անհամապատասխանությունը մեր երկրի օրենքներին:


Սրանից խնդրի էությունը չի փոխվում. ընդդիմադիր կուսակցություններից մեկում, որը նաև առանցքային է համարվում ՀԱԿ-ում՝ ճգնաժամ է: Առավելապես հետաքրքիր է այլ հարցի պատասխանը՝ ՀԱԿ գլոբալ ճգնաժա՞մն է լոկալ դրսևորումներ ունենում կուսակցություններում, թե՞ ներկուսակցական հակասություններն են անդրադառնում Կոնգրեսի հեղինակության վրա: Որ Հայաստանում, դասական իմաստով, կուսակցություններ չկան և ներքին գզվռտոցը (ոչ քաղաքական դրդապատճառներով) սովորական երևույթ է՝ դա փաստ է, որևէ մեկի կողմից չվիճարկվող աքսիոմա: Մյուս կողմից՝ ՀԱԿ-ն՝ իր բնույթով, անձնակենտրոն, ավտորիտար կառույց է: Ասել է թե՝ միավորմանը մաս կազմող կուսակցություններն, ըստ էության, զուրկ են ինքնուրույնությունից, նշանակալի որոշումներ կայացնելու հնարավորությունից: Արդ՝ ՀԱԿ-ում քաղաքական օրակարգի բացակայությունը, քաղաքական ինքնամեկուսացման մարտավարությունը, հրապարակային գործունեությունից հրաժարումը, անգործությունը՝ կուսակցությունների ներսում առաջացրել են վակուում, որը լցվում է ներկուսակցական գզվռտոցով, դաշինքային ու կուսակցական ինտրիգներով: Եվ այսպես կշարունակվի այքան ժամանակ՝ մինչև ՀԱԿ-ում հասկանան, որ «շարժումային» փուլն անցած էտապ է ու անհրաժեշտ է լրջորեն ձեռնամուխ լինել կառույցը՝ ինստիտուցիոնալ, երկարաժամկետ քաղաքական նախագծի վերածելու 

Այստեղ և հիմա


Սյորեն Կիերկեգորն իր պոետիկական-փիլիսոփայական գործերից մեկում` «Ահ ու դող» -ում, վերապատմում է հինկտակարանային մի պատմություն:
Կենտրոնում Աբրահամի` հավատի ասպետի  վարքն է` որպես հավատի բացարձակ ռեալիզացիա, որպես մի այլ, արդեն կայացած տեքստի վերապրում և կտակարանային  հերոսի ներբող, «լիրիկական քնարերգություն»: Բայց այդ ներբող-քնարերգության իրականացման  ճանապարհին պոետ-փիլիսոփան մատնում է իր` կրկնակի անգամ միջնորդավորված տեքստի  թաքուն սխեման և կաղապարը, այն է` ցանկության և հնարավորության թաքուն փոխհարաբերությունը, որ համեմատական է Աբրահամի հավատի ռեալիզացման հետ այստեղ և հիմա:


 Այս սխեմաներն, օրինակ, արտահայտվում են Կիերկեգորի տեքստի այսպիսի ձևակերպումներում, - Ի՞նչ է նշանակում լինել ընտրյալ: Երիտասարդության տարիներին զրկվա՞ծ լինել երիտասարդության ցանկության իրագործումից, մեծ ջանքերով հասնել այդ ցանկության իրագործմանը ծերությա՞ն տարիներին…
Մեծ արարք է` հրաժարվել սեփական ցանկությունից, բայց մնալ դրա մեջ` զրկված լինելով դրա կատարման հնարավորությունից: Աբրահամը, չնայած որ ծեր էր, բավական երիտասարդ էր, որպեսզի ցանկանար հայր դառնալ:

Արտաքին իմաստով հրաշքն այն էր, որ  նրանց (Աբրահամի և Սառայի) ցանկությունն իրագործվեց, իսկ ավելի խոր իմաստով հավատի հրաշքն այն էր, որ Աբրահամն ու Սառան բավական երիտասարդ էին, որպեսզի ցանկանային դա և նաև այն, որ հավատը  նրանց մեջ պահպանեց  ցանկության ուժը և դրա հետ միասին` երիտասարդությունը…

Բայց Աբրահամի հավատը վերաբերում էր հենց այս կյանքին, նա հավատում էր, որ կծերանա այդ հողում, կհարգվի ժողովրդի կողմից, կօրհնվի իր սերունդների համար և անմոռանալի կմնա Իսահակի մեջ, ով իր համար կյանքից էլ թանկ էր: Եվ հավատում էր ոչ թե «այնտեղի»  կյանքի երանությանը, այլ որ կհասնի երանության այստեղ, երկրի վրա և հիմա: 

Աբրահամի պատմությունն ինքն իրենով արդեն արժևորված և կայացած պատմություն է` անկախ դրա մեկնություններից, դրա պատումն ու մեկնաբանությունը հերթագայում են իրար, ինչպես Կիերկեգորի մոտ են հերթագայում  Աբրահամի պատմության վերապրումն ու  վերագնահատումը:


Տեքստը վերաբերում է ոչ այնքան բացարձակ արժեքներ սահմանելուն, որոնք առանց այդ էլ պարզ են, որքան անհնարինություններն ու հրաշքներն «այստեղ ու հիմա»-ի չափ իրական տեսնելու հնարավորությանը: Առաջ է գալիս մի անհրաժեշտություն, որը ոչ այնքան արժեք է, որքան արժեքների նախապայման:


Եթե չկա ցանկություն, ավելորդ է խոսել հնարավորությունների մասին, այդ դեպքում ավելի շուտ պետք է մտածել ոչ թե արհեստական և պարտադրված կարիքների բավարարման, որոնք ներկայանում են որպես ձևավորված ցանկություն (խոսքի ազատություն, հաշմանդամների, կանանց, երեխաների, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն, բնակլիմայական խնդիրներ), այլ ցանկության մասին որպես կոնստրուկտի կամ մի բանի, որը դեռ պետք է ձեռք բերել` ենթադրելով, որ այն դեռ չունենք:«Այստեղ և հիմա»-ն` որպես ձևավորված ցանկության հանգրվան, նույն չափով վերաբերում է արվեստի ցանկությանը, եթե հավատում ենք, որ արվեստը բացի մշակութային, քաղաքական, սոցիալական, անհատական պայմանավորիչ գործոններից, ունի նաև ինքնավար զարգացման որոշակի պատմություն:

«Այստեղ և հիմա»-ն առավել չափով վերաբերում է ժամանակակից արվեստագետի ցանկությանը, չնայած դժվար է ասել, թե որքանով է այդ ցանկությունը չպարտադրված և բնական: Ինչպես Աբրահամը դանիացի փիլիսոփայի մեկնության մեջ, որ ներկայացնում էր պոետի ներբողն առ հերոս, այնպես էլ ժամանակակից արվեստագետն իր  ցանկության իրագործմանը սպասում է «այստեղ և հիմա», իսկ հավերժությանը նայում է ոչ թե որպես պարգև կամ միակ հնարավոր «այնտեղ և հետո», այլ որպես «այստեղ և հիմա» կատարված ցանկության տրամաբանական հետագիծ: Ինչպես Աբրահամի հավատն էր վերաբերում հենց այս կյանքին, քանի որ միայն այդ կերպ էր հավատը ռեալիզացվում, այնպես էլ ժամանակակից արվեստագետը խաղադրույք չի կատարում հավերժության վրա` նախընտրելով «այստեղ ու հիմա»-ն: Քանի որ նա, ով ընտրում է հավերժությունը, զգալորեն սահմանափակում և նվազեցնում է իր ցանկության` «այստեղ ու հիմա» իրագործվելու հնարավորությունը:

 Իսկ նրա համար, ով հավատում  ու խաղադրույք է կատարում այս կյանքի վրա, այլ կերպ ասած` հավերժության փոխարեն ընտրում է  «այսօր ու հիման», պահպանում է և հավերժությանը տիրանալու հնարավորությունը, ինչպես Աբրահամի դեպքում էր:

Այլ կերպ ասած` ժամանակակից արվեստագետն անհնարինը` հավերժությունը, դարձնում է հնարավոր այստեղ և հիմա ու դեռ մի բան էլ ավել` հետագա հավերժության չբացառումով: Իհարկե, սխալ կլինի մտածել, թե հավերժությունն այս ընտրությունից չի տուժում: Չէ որ այս դեպքում էլ հավերժությունը վեր է ածվում  «իսկության» տակ ներկայացող «այստեղ ու հիմա»-ի գեղարվեստական փաստագրության:

Բայց քանի որ վաղուց պարզ է, որ արվեստի և դրա կոնկրետ դրսևորման մասին ցանկացած գիտելիք անխուսափելիորեն միջնորդավորված է և որ այդ միջնորդավորված գիտելիքներից ոչ մեկն արտոնություն չունի «իրականության» նկատմամբ, ապա լավագույն դեպքում  ժամանակակից արվեստի գործի հավերժությունը վեր է ածվում ժամանակակցի գեղարվեստական փաստագրության: Աբրահամը ևս պայքարում էր ժամանակի դեմ, բայց «այստեղ և հիմա»: Ցանկացած անհատ ընդհանուրի մեջ ունի իր նպատակը, և անհատի, այդ թվում անհատ  արվեստագետի  էթիկական խնդիրն է այդ ընդհանուրի մեջ իրեն անընդհատ արտահայտելը` առաջին հայացքից հրաժարվելով եզակիությունից, որպեսզի դառնաս ընդհանուր:

Բայց եզակիությունն այն չափով է բարձր դառնում ընդհանուրից, որ չափով որ հայտնվում, լինում  և ընդգծվում է ընդհանուրի ոլորտում` այդկերպ դառնալով եզակի:

Անհատ արվեստագետը չի ստեղծագործում պետության շահերի համար կամ քաղաքացիական նպատակադրությամբ, նրա ստեղծագործությունն առաջին հայացքից կարող է ոչ մի կապ չունենալ ընդհանուրի հետ, ավելի շուտ հանդիսանալ ստեղծագործողի մասնավոր, անձնական գործը: Հիմնականում դա լինում է այն ժամանակ, երբ եզակի մարդը բացարձակ հարաբերության մեջ է մտնում բացարձակի հետ: Նրա այդ իրավունքը ևս պարադոքս է, աբսուրդ, որովհետև նրա իրավունքը ևս կայանում է իր եզակիության մեջ: Ինչպե՞ս է այդ եզակիության հնարավորությունը իրավունք դառնում, եթե հաջողությամբ կարելի էր շատ բան համահարթեցնել` առաջնորդվելով հասարակական, պետական կամ քաղաքացիական պարտքով: Հաճախ համարում են, որ ավելի հեշտ ոչինչ չկա, քան գոյություն ունենալ եզակիության մեջ, և այդ պատճառով անհրաժեշտ են համարում մարդկանց ստիպել հարել ընդհանուրին: Եզակիության մեջ որպես ինդիվիդում գոյություն ունենալը, թերևս, ավելի դժվար է, բայց ավելի գովելի, միաժամանակ ավելի մոլորեցնող, որ թակարդ կարող է լինել նրա համար, ով արժեր, որ հարեր ընդհանուրին:

Նման օրինաչափությամբ է, որ կուրատորը, ով այլևս որպես արվեստագետ իր նախնական եզակիության մեջ չի կարող որպես ինդիվիդում և եզակիություն գոյություն ունենալ, ներքաշվում ընդհանուրի մեջ` առաջին հայացքից հրաժարվելով եզակիությունից, ընդհանուրի մեջ անընդհատ արտահայտվելով և ընդգծվելով վերագտնում իր նախնական եզակիությունը:

Բայց ի՞նչ կա չհավատալու


Ասում են` մահվան հրեշտակը, որ  գալիս է մարդու մոտ`  նրա մարմինը հոգուց  բաժանելու համար, ամբողջովին ծածկված է աչքերով: Ասում են նաև, որ այդքան շատ  աչքերը հրեշտակի համար չեն, ով ամեն ինչ տեսել է երկնքում: Լինում է  այնպես, որ մահվան հրեշտակը, գալով հոգու հետևից, համոզվում է, որ շատ վաղ է եկել, որ մարդու համար դեռ չի եկել կյանքը թողնելու ժամանակը: Նա չի դիպչում մարդուն և չի երևում նրան, բայց նրան լքելուց առաջ  թողնում է իր անթիվ աչքերից ևս երկու աչք:
Հովհաննես Իշխանյանի պատմվածքների հերոսները  կյանքին  նայում են սխալ ժամանակ եկած մահվան հրեշտակի պարգևած  հավելյալ աչքերով: Հայտնի էլ չի` այն, ինչին հերոսները նայում են, կյա՞նքն է, թե՞ մահը, բանա՞կը, թե՞ քաղաքացիական կյանքը: Հստակ պատասխան չկա:

ծառայողական կյանքում  էնքան բան տեսանք, որ գռաժդանսկի կյանքում սկի 20 տարվա մեջ էդքան չէինք տեսնի: Որտև ծառայությունը գռաժդանսկի կյանքի արագացված տեսակն ա: Ստե ամեն ինչ ավելի շուտ ա ըլնում:

Նույն հաջողությամբ  հեղինակը կարող էր ասել, որ կյանքը մահվան դանդաղեցված տեսակն ա: Ակնհայտությունը, առողջ դատողությունը կամ 2x2=4-ն արդեն կյանքը չի, այլ մահվան սկիզբը, բանակը, որտեղ կանոնները խախտելու դեպքում պատժվելու ես, բայց կարող ես ոչ մի կանոն չխախտել և էլի պատժվել:

Քրիստոսը մեռավ, եթե չմեռներ, տասնմեկ պատվիրան կլիներ, տասնմեկերորդը` մի՛ մեռեք, իսկ իրա հերն իրան ասում էր` ոնց անի, որ ապրի, մերը ասում էր` ոնց անի, որ չմեռնի, բայց հերն ա աստվածը, հորն են բոլորը լսում, մերը կույս ա, իրա խրատները կույս են:

Գործել, ստեղծել, կառուցել Հովհաննեսի արձակի հերոսները չգիտեն ու կարծես  չեն էլ ուզում,  որտեղ էլ որ նրանք լինեն, ամեն տեղ անհեթեթ իրադրություններ են, քաոս, աբսուրդ, ոչինչ ոչնչով պայմանավորված չէ:  «Աշխարհի վերջը» պատմվածքի հերոսն առավոտյան  մտնում է  հավաբուն, հավերի տեղ աղջիկներ է գտնում, սկզբում չի հավատում, հետո մտածում է`  «բայց ի՞նչ կա չհավատալու»: Զինվորական երթում քայլող զինվորի ձեռքին շաքարավազ է` որպես վերակարգ եղած ժամանակ վախից ստացած իր հիվանդության նշանը, անգղներն ուտում են զինվորների ծառայած դիակները: Մեկն իր վախին է վախեցնում, մյուսն իր մահն է սպանում և հոգիների հետ զրույցի բռնվում:

Փոքր ախպերս մրջյուններ էր սատկացնում: Ասում եմ.  «Գևորիկ, ի՞նչ ես անում»,  ասում ա.  «Հրեա եմ սպանում», ասում եմ. «Էդ հրեա չի, մրջյուն ա», ասում ա. «Սրանց վրա եմ պարապում, որ մեծանամ, մեծ հրեաներին սպանեմ»,  ասում եմ.  «Բայց հրեաները քեզ ի՞նչ են արել, որ ուզում ես սպանես», ասում ա. «հըլը չեն արել, բայց որ չսպանեմ, կանեն»:

Անհեթեթություն և քմահաճույք` առանց տարբերվելու դիտավորության: Ի վերջո, ինչն է մատնում նմանությունն ավելի շատ, քան տարբերվելու ցանկությունը: Մենք չենք ուզում բոլորի նման լինել, մենք հենց բոլորն ենք, որ կանք: Հովհաննես Իշխանյանի գրականությունը քամահրում է տարբերության  ցանկացած նախաձեռնություն:

Ձեզ թվում ա, որ բառադի էի, չէի ուզո՞ւմ ապրեի, ո՞վ ասեց, թե բառադին հենց բառադիության համար չի ապրում, հենց բառադիությունից կայֆ չի ստանում: Փոքր էի, երբ մի խելացի մարդ ինձ ասեց, որ մարդ պիտի կյանքում էն անի, ինչից հաճույք ա ստանում, իսկ ես իմ հաճույքները ստանում էի խմելուց, քանի՞ մարդ կգտնես աշխարհում, որ իրա արածից հաճույք ա ստանում: Էդքան էլ շատ չեն երևի, բայց դե մեկը ես էի, մյուսները զամպալիտները ու ընենց էղավ, որ կյանքից հաճույք ստացող մարդկանցից հաղթեց էն, ով ուրիշներին հաճույքից զրկելուց էր հաճույք ստանում:

Իր քմահաճույքներով հեղինակը դուրս է գալիս հենց ակնհայտությունների դեմ: Հովհաննեսը պաշտպանում է իր քմահաճույքը և  քանի որ գրում է` ցանկանում է, որ այն երաշխավորվի` իր գրականությունը վերածելով քմահաճույքների երաշխավորագրի:


«Լավ բանակ»-ը քմահաճույք-անհնարինությունն է, իսկ «վատ բանակը»` ակնհայտությունը, որի դեմ դուրս գալ հնարավոր է քմահաճույքով: Ակնհայտությունն իրադրություն է, որտեղ անձնական փորձի վրա հիմնված քմահաճույքը միայն կստիպի քեզ ասել, որ զինվորը կուշտ է, ոչ թե սոված, ուրախ է, ոչ թե տանջվելով քարշ է տալիս իր բանակի օրերը, կարդացող է, ոչ թե անգրագետ, ընկեր է, ոչ թե քցող: Այսպիսի քմահաճությամբ է մակագրել Հովհաննեսն իր անձնական բանակային լուսանկարները:

Բանակի ամենահետաքրքիր բանը էն ա, որ մի օր բանակից պրծնում ես: Չկա անհայտ զինվոր, որը չմոռացվի:

Ինչը կարող է լինել ավելի  սովորական, ավելի  «հայտնի», որքան բանակի մասին մեր պատկերացումը: Միևնույն երևույթի, տվյալ դեպքում  «հայտնի» բանակի հետ մի քանի անգամ առնչվելու պարագայում` այն ճանաչելու ընթացքը դառնում է  մեքենայական, որի արդյունքում  «հայտնի»  բանակի ընկալումը թարմացնելու համար անհրաժեշտ է դառնում ծանոթը`  «վատ բանակը», անծանոթի`  «լավ բանակ»-ի իմաստային տարածք տեղափոխելը: Այստեղից էլ անհեթեթ և անակնկալ իրադրությունը`  ծանոթը որպես անծանոթ ներկայացնելը:

                                         Զարթնեցի ու տեսա, որ լացում եմ:
                                            Հարցրեցի ինձ` ինչո՞ւ եմ լացում,
                                         Պատասխանեցի` որովհետև ծառայում եմ:

Ավանդաբար քմահաճույքը` գրականության մեջ, թե կյանքում,  ամեն կերպ ուզում են սպանել կամ ավելի հաճախ` տարրալուծել սկզբունքի և կանոնի մեջ: Քմահաճույքի դասական բանաձևը սա է` աշխարհը կործանվի՞, թե՞ իմ բաժին թեյն ինձ հասնի: Սա էլ հենց այն քմահաճույքն է, որն ուզում է  երաշխավորվել:


Հովհաննես Իշխանյանի գրականության հերոսներն առաքինի չեն, առաքինություն չեն էլ փնտրում, քանի որ առաքինությունը չի ապրում իր կյանքով, այն ապրում է ընդունելությամբ, իր ողջ ուժերը ստանում է արձագանքից և ընդունելությունից, որը ևս ակնհայտության կամ 2x2=4-ի հարազատ քույրն է, ինչի դեմ պայքարում է  գրողն իր քմահաճույքներով:


Իսկ հեղինակը չի ձգտում, որ իր գրականության  հետ հաշվի նստեն և գուցե դա իր ամենալավ հատկանիշն է: Սա մեծ հաշվով անտարբերությունն է գրականության մեջ, երբ դու գրում ես` անտարբեր մնալով, այստեղից էլ ոճի որոշակի սառնությունը և օտարվածության աստիճանը: Հեղինակն անտարբեր է, բայց շարունակում է գրել, որովհետև անտարբերությունն էլ պահապան դիմակ է: Մասնավորապես, այն պահպանում է կեղծիքից, որովհետև կեղծիքը գրականության մեջ ընթերցողին համբերությամբ  սպասում է այնտեղ, որտեղ համապրումի կամ վերաբերմունքի չափազանցությունն է:

Կյաժո ջան, գրի մեկ-մեկ: Թե չէ, ինչ մեռել ես, քո մոտից մենակ մի անգամ ենք նամակ ստացել, էն էլ` Էլվիս Փրեսլիից, ու էն էլ` քրոջդ, ու էն էլ` ուղարկում էր գրողի ծոցը: Մի տարի առաջ Ջեքսոնն էլ մեռավ: Կյաժո ջան, կարա՞ս  ճշտես իսկականից մեռե՞լ ա, թե՞  չէ, մեկ էլ, եթե մեռել ա, ասա մի հատ էլ ինքը նամակ գրի էլի:

Կրոնական աշխարհայացքից կիլոմետրերով հեռու լինելով` Հովհաննես Իշխանյանի պատմվածքները մեծ հաջողությամբ կվկայեին Տերտուլիանոսի հայտնի խոսքերի համար`  «Հավատում եմ, որովհետև աբսուրդ է»: Այստեղ անհայտն ու անհնարինը պակաս կարևոր չեն հայտնիից ու հնարավորից, ոչինչ չի բացառվում, ամեն ինչ հնարավոր է: Էլ ի՞նչ է պետք հավատացյալի աշխարհայացքի համար: Հովհաննեսը հավատացյա՞լ: Բայց ի՞նչ կա չհավատալու: Հավատում եմ, որովհետև աբսուրդ է: 


   Պրծավ աշխարհի վերջը:
           Բոլորս վեր ենք կենում:
          - Բայց ցավոտ էր աշխարհի վերջը, - ասում եմ:
         Ու բոլորը գնում են իրենց տուն:
        Հաջորդ առավոտ զարթնում եմ: Մտնում եմ հավաբուն, տեսնում, որ հավերի տեղը աղջկերք են, սկզբում չեմ հավատում,      հետո մտածում եմ. «բայց ի՞նչ կա չհավատալու»:

Կանացիությունը որպես դիմակահանդես



Կանացիությունը որպես սեռականություն
Վիլլենդորֆյան Վեներայի մերկ արձանիկը, որ հնագետները  գտել են Ավստրիայի Վիլլենդորֆ քարանձավում, նշան է, որ լավագույնս ցույց է տալիս կանացիության առաջին դիմակներից մեկը` սեռականության  ուղղակի հղումներով` առաջին հայացքից հանդիսանալով պորնոգրաֆիական  առաջին պատկերներից մեկը

 
Ու թեև երևում էոր քանդակագործն աշխատել է մայր պատկերելշեշտելով երեխայի ծննդի ևկերակրման հետ կապված մարմնի մասերը,  բայց սեռականությունը մայրականությունպատկերելու ձգտումից առաջ է անցել:  Նախնադարյան արվեստագետի ստեղծած մերկ կնոջարձանիկում չի կարող լինել մերկություն որպես այդպիսինչի կարող լինել մերկ մարմինոր միայնմերկ էԱյս արվեստագետի մտածողության մեջ մարմինը չի հակադրվում դեմքինինչպես մեզ մոտ,այնտեղ մարմինը հայացքով օժտված դեմք էոր նայում է դիտողինայստեղից էլ Վիլլենդորֆյան Վեներայում և այս տիպինախնադարյան այլ քանդակներում դիմագծերը չպատկերելու միտումըԱյդ պատճառով մարմինը չի կարող մերկ դիտվել և ոչպատշաճ կամ պորնոգրաֆիական  թվալքանի որ այնտեղ ամեն ինչ դեմք է:
  
Միաժամանակ` երբ  կանացիությունը նախնադարյան արվեստագետի քանդակող ձեռքում ընկալվում է որպես սեռականություն,այն անխուսափելիորեն  վեր է ածվում ֆունկցիայիքանի որ սեռն այստեղ  չափից ավելի իրական է և ակնհայտ և հատկապես այդպատճառով  զուրկ   միֆականությունիցԲայց սա դեռևս թույլ չի տալիս Վիլլենդորֆյան Վեներան համարել կնոջ օբյեկտայնացմանվաղագույն օրինակեթե նույնիսկ կնոջ օբյեկտայնացման պատմությունը համապատասխանում է իրականությանը:
  
Կանացիությունն այստեղ հանդես է գալիս որպես սուբյեկտ կամ օբյեկտազատագրվածթե դիտողի  սպառողականությանըտրամադրվածայն ամեն դեպքում հանդիսանում է  սեռի կամ սեռականության հանրագումարՎիլլենդորֆյան Վեներան սեռիտարածությունը դարձնում է գերիրականայդ պատճառով այստեղ գայթակղությունը բացակայում է, «ռեալության» ավելցուկըչեզոքացնում է դրա լինելու հնարավորությունըՍեռն այստեղ ներկայացվում է ամենաուղղակի ձևովոր զուրկ է ոչ միայնցանկացած տիպի գայթակղությունիցայլև իր պատկերի վիրտուալացումիցՍեռն այստեղ այնքան մոտ է և շոշափելիորնույնանում է սեփական պատկերի հետԱյլևս խոսք չի կարող լինել պատրանքիդիտողի հայացքի հեռավորության  և պատկերիհեռանկարային տարածության մասինոր կլիներ երևակայության և ֆանտազիաների տարածություն:


  
Կանացիությունը որպես անորոշության սկզբունք
  
Այլ հարց էերբ գործ ունենք անորոշության սկզբունքի հետորը նյու պատկերող անցյալ դարասկզբի մի լուսանկարում (Ալեքսանդր Գրինբերգ) դառնում է դիտողից կնոջ մերկ մարմինը անջատող մակերեսԴիտողի համար լուսանկարում պատկերված մարմնիհետ սիմվոլիկ ձևով միանալուպատկերված կանացիությունը հայելու  և սեփական մարմինը երևակայելու կարևոր հնարք էդառնում լուսանկարում առկա  մշուշապատությունըաղոտությունըորպես  անորոշություն:

 
 Կանացիությունը որպես անորոշության սկզբունք իրականանում է դիտողի կողմից կնոջ  մերկ պատկերին  հայելուանհնարինության մեջորն  արդեն ձգողականության և գայթակղության առիթ է ստեղծումքանի որ այնինչ դիտողի աչքերի առջևփակվում է մշուշով և աղոտությամբլրացվում է սեփական հիշողություններով ու ֆանտազիաներովԿանացի սեռականությանռեալությունն ու գերիրականությունն այս լուսանկարում արդեն հաղթահարվում է իրականի և սիմվոլիկի միջև տարբերությունստեղծող հնարքներովինչն էլ օդային և լուսային էֆեկտներ հետապնդող և մոդելը պարզորոշ տեսնել թույլ չտվող անորոշությունն է:






  
Սեռի գերիրական շոշափելիությունը հաղթահարված էբայց միֆականացված չէորպեսզիամբողջովին վեր ածվի գայթակղությանԼուսանկարիչն  օգտագործում է աղոտության ևմշուշապատության էֆեկտը նաև որպես  էրոտիզմի փոխաբերությունԼուսանկարի մակերեսիվրա աղոտությունը նաև անցած-հեռացած ժամանակի և անորոշ հիշողությունների սիմվոլն է`առաջարկելով հիշել այնինչ չի եղել և հաճույք ստանալ նրանիցինչ կորսված էհակառակՎիլլենդորֆյան Վեներայի սեռականությանորտեղ ամեն ինչ չափից ավելի իրական է և մոտ`անորոշ պատրանքներ և հիշողություններ արթնացնելու համար:

 
Այսպիսովկանացիությունը որպես անորոշության սկզբունք միջանկյալ օղակ է շոշափելի ևպարզ սեռականության ու գայթակղությանսեռի ֆունկցիոնալ և սիմվոլիկ ձևերի միջևքանի որսեռը չի կարող գայթակղելքանի դեռ չի  վերաճել սիմվոլիկ փոխանակության:


 
Դեպի սիմվոլիկ փոխանակություն քայլ կատարելուն նպաստում է պատկերի մեջ աղոտության ևմշուշապատության էֆեկտով պայմանավորված դատարկության զգացողությունըորտեղդիտողը հայտնվում է որպես հետքի տարբերություն Վիլլենդորֆյան Վեներայի սեռականությանորտեղ դիտողն իրհիշողություններով և ֆանտազիաներով մուտք գործելու համար նախատեսված դատարկություն չունի:
  
Կանացիությունը որպես գայթակղություն
  
Թեև մենք ապրում ենք էպոխայումերբ կինն արտադրում է իրեն որպես սեռբայց նույնիսկ այս պայմաններում կանացիությունն ուգայթակղությունն անխուսափելի ենորպես սեռի և իշխանության մեդալի հակառակ կողմերԵրբ կանացիությունն ընկալվում էիբրև գայթակղության սկզբունքոչ թե հակադրվում է  «տղամարդկայինին»այլ գայթակղում նրան:
  
Կանացիությունն այստեղ այլևս չի ենթադրում կնոջ մարմնիխոսքի և գրի ինքնավարությունԳայթակղությունը ծնվում էկանացիությունը որպես անորոշության սկզբունք ընկալելու հնարավորությունիցբայց անհրաժեշտաբար վերաճում է դրանից,քանի որ դառնում է սիմվոլիկ փոխանակությունորի ավարտն անկանխատեսելի էքանի որ գայթակղության դեպքում սեռն այլևսֆունկցիա չէ և ոչ էլ դատարկությունը զբաղեցնելու կամ անորոշությունը ենթադրելու պրակտիկաԳայթակղությունն ամենաշատնէ հեռանում սեռականությունիցքանի որ դրանում սեռը մոռանում է իր անատոմիանվերածվելով սիմվոլիկ և միֆական ֆորմայի:
  
Բայց գայթակղությունից ամաչում ենհամարելով այն ստրկությունից և ծախվածությունից հյուսված ճակատագիր,սեփական մարմնի արհեստական կազմակերպումչցանկանալով ընդունել այն  որպես իշխանության և սեռիայլընտրանքմոռանալովոր եթե գայթակղությունը տիրապետում է ողջ սիմվոլիկի նկատմամբապաիշխանությունը տիրապետում է միայն ողջ իրականի նկատմամբ (Բոդրիար):

  



Գայթակղության խաղարկումն անհամեմատելի էօրինակքաղաքական իշխանություն ունենալու  հետ և միշտ խուսափել է «կնոջճշմարտությունից»որպես օտար մի բանից և գործ ունեցել պատրանքների անվերջ խաղի հետորին դժվար չէ սասանել բոլորտեսակի իշխանական համակարգերըինչպես ավետարանական Սալոմեի պատմության մեջ:
  
Եվ հնարավոր էմիայն գայթակղությունն է արմատապես հակադրվում անատոմիային որպես ճակատագիր(Ֆրոյդ):
  
 Այս տեսանկյունից միամիտ է դառնում ցանկացած շարժումայդ թվում ֆեմինիստականոր անտեսում է գայթակղության ուժըորնի տարբերություն ավանդական ֆեմինիստական դատողությանանմիջական էինքնաբուխկարիք չունի ապացուցման ևպարզաբանմանոր արտահայտվում է անատոմիայիճշմարտության և իշխանության թվացյալ խորության հակադարձության մեջ:Գայթակղությունը ոչ թե հակադրվում է խորությանը որպես մակերեսայնությունայլ առաջարկում է այս երկուսն իրարիցտարբերելու անհնարինությունը:
  


Կանացիությունը որպես ստեղծագործականություն  

Առաջին հայացքից այս ենթաթեման իմաստային առումով անջատվում է  նախորդ երեքի տրամաբանականշարունակականությունից և այդ տպավորությունն այնքան էլ չպատճառաբանված չէորովհետև եթե սեռը հղում է իրականությանըև անատոմիայինիսկ գայթակղությունըողջ սիմվոլիկին և միֆականինապա կանացիությունը որպես ստեղծագործականությունհղում է փաստացի պատմությանը:
  
Այսպեսկիրառական արվեստը մշակութային ինֆորմացիոն արժեք էոր հաջողությամբ ցուցադրում է  արվեստի պատմության «կանոնի» մեջ կարգավիճակ ունեցող արվեստի (գեղանկարչությունճարտարապետությունքանդակծածուկ կիրառականֆունկցիաներըԴեկորատիվ-կիրառական արվեստն  արվեստի պատմության «կանոնի»  մեջ երբեք էլ կարգավիճակ չի ունեցել ևմիշտ էլ եղել է լուսանցքային երևույթԱրվեստի պատմության դասագրքերում նրան հատկացվել է ամենափոքր տեղըայն ավելիշատ նույնացվել է արհեստիքան արվեստի հետ:
  
Արվեստի պատմության «կանոնը» հետահայաց կերպով լեգիտիմացնում է մշակութային և քաղաքական ինքնությունների հիմքերը`դառնալով միակ հնարավոր ծագման մասին միասնական շարադրանքոր օրինականացնում է իշխանությունըհատուկ ընտրվածտեքստերի հիման վրա: «Կանոնը» սկզբնապես ունեցել է կրոնական ենթատեքստհանդիսանալով «սուրբ գիրը» կազմող պաշտոնապես ընդունված տեքստերի  ցանկԿրոնի նման` արվեստի պատմության «կանոնը» ևս օժտված է աստվածայինբնույթովոր ենթադրում էր «հոր իշխանությունը»որը չի հղում տղամարդու իշխանությանըինչպես մայրիշխանությունը չի հղումկնոջ իշխանությանը:  


  Մենք գիտենք այդպիսի շատ կանոններ արվեստի պատմության ներսումանտիկառենեսանսմոդեռնիզմ և այլնորոնց շնորհիվարվեստի պատմությունը վեր է ածվում կանոնների մրցակցության դաշտիմիաժամանակ ապահովելով դրանց շարունակականկանոնիկացումըԱրվեստի պատմության «կանոնի» ներսում ֆեմինիստական գիտակցության  ձայնը դառնում է հերետիկոսի ձայն,որ ընդդիմանում է ուղղափառ «կանոնին» 

Պարզ չէկիրառական արվեստում կանանց ստեղծագործականության ֆենոմենը կանոնից բացառվելու տրամաբանական  ևպասիվ հետևա՞նք էթե՞ պատասխան մարտահրավերի վերջոմեկը մյուսին չի բացառումբայց  եթե մի կողմ դնենք արվեստի ևարհեստի  միջև «կանոնիկ» տարբերություններըապա կստացվիոր առաջին արվեստագետը կին է եղել:


 
Այս խտրական և բացառական  տարբերությունն էլ մեկն է այն բազմաթիվներիցոր պաշտպանում է  արվեստի պատմության«կանոնը»Կանայք միշտ էլ զբաղվել են արվեստովբայց փակ են եղել այն բոլոր գեղարվեստական համակարգերի առջևորոնքարժևորել է պատրիարխալ հասարակությունըՓոխարենը կանայք իրենց ուժերը փորձել ենօրինակկերամիկայում ևգորգագործության մեջորպես ունիվերսալ կանացի գործունեությանոր կանանց մշակութային ժառանգությունն էորտեղ նրանք և՛քննադատներ ենև՛ հանդիսատես:


  Բայց չգերագնահատենք «կինը դեկորատիվ արվեստում» բառակապակցությունըի վերջո այն պատմականորեն ձևավորվածպարտադրված ընտրություն է կնոջ համարիսկ պարտադրված ընտրությունն ինչպես ապահովագրումայնպես էլ թաքուն էպահում իրական հնարավորությունները: