Նկարներ

Նկարներ
Ես

вторник, 12 июля 2011 г.

Պարապ վախտի խաղալիք

Եթե մի բան մեր կյանքում արդեն տեղ ունի և հավակնոտ է, ուրեմն պետք է բարձրացնել դրա նկատմամբ արձագանքի որակը: Ընդունված է համարել, որ խնդիրը և բողոք-պահանջն է մարդկանց միավորում ակտիվիստական կամ քաղաքացիական հերթերում:  Բայց մարդ նախ ակտիվանում է` այսպես կոչված իդեալական մոտիվացիայով, նույնանալով ակտի հետ, հետո նոր ընտրում իր ակտիվության ուղղությունը:  Վերացարկված ձևով ակտը կարելի է պատկերացնել մարդու միջոցով, ով անընդմեջ  ակտիվ է` այսինքն ակտի մեջ է:Վերջին ժամանակների քաղաքացիական նախաձեռնությունները ֆորմայի հնարավորություն են, որ կարող են տանել քաղաքացիական հասարակության ծննդի:  Վերջին զգացողությունն իրականության զգացողություն չէ, այլ` հնարավորության, որ բխում է այն համոզմունքից, թե այն, ինչ գոյություն ունի, ինքնին ավելի կարևոր չէ, քան այն, ինչ գոյություն չունի: 

Եթե մի բան մեր կյանքում արդեն տեղ ունի և հավակնոտ է, ուրեմն պետք է բարձրացնել դրա նկատմամբ արձագանքի որակը: Ընդունված է համարել, որ խնդիրը և բողոք-պահանջն է մարդկանց միավորում ակտիվիստական կամ քաղաքացիական հերթերում:  Բայց մարդ նախ ակտիվանում է` այսպես կոչված իդեալական մոտիվացիայով, նույնանալով ակտի հետ, հետո նոր ընտրում իր ակտիվության ուղղությունը:  Վերացարկված ձևով ակտը կարելի է պատկերացնել մարդու միջոցով, ով անընդմեջ  ակտիվ է` այսինքն ակտի մեջ է:
Վերջին ժամանակների քաղաքացիական նախաձեռնությունները ֆորմայի հնարավորություն են, որ կարող են տանել քաղաքացիական հասարակության ծննդի:  Վերջին զգացողությունն իրականության զգացողություն չէ, այլ` հնարավորության, որ բխում է այն համոզմունքից, թե այն, ինչ գոյություն ունի, ինքնին ավելի կարևոր չէ, քան այն, ինչ գոյություն չունի:  Հնարավոր չէ դիմակայել մի բանի, ինչը գոյություն չունի, օրինակ` պետության, օրենքի:

Եթե ի սկզբանե օրենքը չի կիրառվել, որ մի բան էլ օրենքի սխալ կիրառությանը հակադրվես, ապա պարզ չէ` բողոքն ինչի դեմ է:  Հնարավոր չէ լուրջ ընդունել այն իրադրությունը, երբ մարդ խնդրի լուծումը կամ արդարությունը փնտրում է այնպես, ինչպես փնտրում են զուգարան, կամ մեկը փնտրում է ընդամենը զուգարան, իսկ նրան թվում է, թե փնտրում է քաղաքացիական արդարություն կամ արդարության պահանջ ունի: Այդպես սարքվում են իրադրություններ, որտեղից 

Комментариев нет:

Отправить комментарий