Նկարներ

Նկարներ
Ես

вторник, 12 июля 2011 г.

Ճգնաժամ ընդդիմության դաշտում


Ցանկացած դաշինք կենսունակ է՝ իրեն ամբողջացնող կուսակցությունների կայունությամբ: Բացառություն չի կազմում նաև Հայ Ազգային Կոնգրեսը, մանավանդ որ՝ արագ իշխանափոխության թեման այլևս օրակարգում չէ, և ՀԱԿ գլխավոր խնդիրը՝ երկարաժամկետ քաղաքական նախագիծ դառնալն է:

Ֆորմալ առումով՝ ՀԱԿ-ը 18 կուսակցությունների դաշինք է, սակայն ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ արժևորել է հատկապես չորս կուսակցության՝ ՀՀՇ, ՀԺԿ, «Հանրապետություն», ՍԴՀԿ, դերակատարությունը: Նման մոտեցումն, անշուշտ, ունի իր օբյեկտիվ հիմնավորումը: ՀՀՇ-ն նախագահ Տեր-Պետրոսյանի կուսակցությունն է, նրա գլխավոր հենարանն՝ իշխանավարման ութ տարների ընթացքում, նաև՝ միակ կուսակցությունը, որը հավատարիմ մնաց առաջին նախագահին՝ 1998-2007թթ-ին, երբ պետական քարոզչության նախընտրելի թեման «նախկին հանցավոր ռեժիմն» էր: «Հանրապետությունն» ու ՀԺԿ-ն այն քաղաքական ուժերն են, որոնք մարմնավորել են ընդդիմությանը 2000-2008թթ-ին՝ ապահովելով այդ դաշտ Տեր-Պետրոսյանի լեգիտիմ մուտքը: Նաև այդ կուսակցությունները նույնանում են երկու վառ անհատականության՝ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի անվան հետ:


Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ այսօրվա Հայաստանում իրական ընդդիմության բացահայտման կարևոր ինդիկատորներից մեկը՝ «հոկտեմբերի 27»-ի նկատմամբ վերաբերմունքն է: Առաջին նախագահը հրապարակավ հայտարարել է, որ այդ ոճրագործության բացահայտումն ապագա իշխանության առաջնահերթություններից մեկն է լինելու: Այս հայտարարությունն ավելի արժանահավատ է հնչում, երբ Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատում են Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Սարգսյանը: ՀԱԿ-ում ՍԴՀԿ առանձնահատուկ արժևորումն ևս ունի իր օբյեկտիվ պատճառը: Ավանդական կուսակցություններից ՀՅԴ-ն ու ՀՌԱԿ-ը մերժողական վերաբերմունք ունեն գործող ընդդիմության, նրա առաջնորդի ծրագրերի հանդեպ: Այս համատեքստում՝ Հնչակայան կուսակցության ներկայությունը ՀԱԿ-ում որոշակիորեն հակակշռում է առաջին երկուսի անհադուրժող վերաբերմունքը առաջին նախագահի թիմի հանդեպ: Հատկապես որ՝ սփյուռքի հասարակական կյանքում ՍԴՀԿ-ն ունի իր ուրույն դերակատարությունը, որն ավելի ընդգծված է դարձել Դաշնակցության վերջին տարների հակասական դիրքորոշումների ու վարքագծի պատճառով:


Եթե ընդունում ենք, որ վերը նշված չորս կուսակցություններն են կազմում Կոնգրեսի կորիզը, ապա վերջին մի քանի օրերին տեղի են ունեցել նշանային իրադարձություններ, որոնք վկայում են ընդդիմադիր դաշտում առկա ճգնաժամի մասին:


ԱԺ թիվ 10 ընտրատարածքի լրացուցիչ ընտրություններում տողերիս հեղինակի, տվյալ դեպքում՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամի առաջադրման մտադրությունը, դրան հաջորդած ՀԱԿ ոչ համարժեք վերաբերմունքը՝ միայան արտաքուստ է շարքային իրադարձություն: Խնդիրն իմ անձը չէ, այլ Կոնգրեսի՝ որոշումներ կայացնելու անհասկանալի, ոչ քաղաքական մեխանիզմները: Նույն խնդրի շուրջ ՀԱԿ-ը մի քանի օրվա ընթացքում ընդունեց իրաիամերժ որոշումներ՝ հասարակական գիտակցության մեջ կասկածի տակ դնելով սկզբունքային ուժի իր իմիջը: Բայց խնդիրը սրանով էլ չի սպառվում, այն  ավելի խորքային է. դաշինքի անդամ կուսակցությունները հասկացան, որ ՀԱԿ-ում որոշումները կայացնում են ոչ թե լեգալ մարմինները, այլ՝ ձևավորված ներկոնգրեսային նոմենկլատուրան: Այս հանգամանքը չի կարող չխթանել ապակենտրոնացման միտումները ՀԱԿ-ում, եթե նույնիսկ գտնվում են մեխանիզմներ՝ Տեր-Պետրոսյանի թիմի միասնականությունը հասարակությանը ցույց տալու համար:


Ասվածի լավագույն ապացույցը՝ ՍԴՀԿ-ում վերջին օրերին տեղի ունեցող ներքին զարգացումներն են: Լյուդմիլա Սարգսյանի թիմը կշարունակի ղեկավարել հայաստանյան հնչակյանությանը, թե՞ «նորակոչիկ» հնչակաները՝ Վահան Շիրխանյանի գլխավորությամբ՝ այլևս էական չէ: Չեմ կարծում, թե ճգնաժամի իրական պատճառը Սարգսյանի կոնգրեսակենտրոնությունն է, կամ՝ ՍԴՀԿ «ես»-ը փրկելու Շիրխանյանի և մյուսների հետևողական ձգտումը: Պարզապես՝ գործող ատենապետն ինտեգրված է ՀԱԿ վերնախավին, և նրա ներկուսակցական հակառակորդները հմտորեն օգտագործում են այս հանագամանքը՝ ավանդական կուսակցության ինքնությունը պահպանելու հորինած կարգախոսով: Իրականում՝ սա պայքար է ոչ թե արժեքների ու գաղափարների, այլ՝ կոմֆորտի ու ֆինանսների համար, որոնք իրական են ՍԴՀԿ սփյուռքյան շրջանակների կայուն աջակցության շնորհիվ: Ի դեպ, ՍԴՀԿ հայաստանյան կառույցի հակադիր թևերն արդեն իսկ կորցրել են իրենց՝ առնվազն բարոյական լեգիտիմությունը՝ թնջուկի հանգուցալուծման արբիտր ամրագրելով երկրից դուրս գործող հնչակյան կենտրոնին, խոստովանելով իրենց կուսակցության գործունեության անհամապատասխանությունը մեր երկրի օրենքներին:


Սրանից խնդրի էությունը չի փոխվում. ընդդիմադիր կուսակցություններից մեկում, որը նաև առանցքային է համարվում ՀԱԿ-ում՝ ճգնաժամ է: Առավելապես հետաքրքիր է այլ հարցի պատասխանը՝ ՀԱԿ գլոբալ ճգնաժա՞մն է լոկալ դրսևորումներ ունենում կուսակցություններում, թե՞ ներկուսակցական հակասություններն են անդրադառնում Կոնգրեսի հեղինակության վրա: Որ Հայաստանում, դասական իմաստով, կուսակցություններ չկան և ներքին գզվռտոցը (ոչ քաղաքական դրդապատճառներով) սովորական երևույթ է՝ դա փաստ է, որևէ մեկի կողմից չվիճարկվող աքսիոմա: Մյուս կողմից՝ ՀԱԿ-ն՝ իր բնույթով, անձնակենտրոն, ավտորիտար կառույց է: Ասել է թե՝ միավորմանը մաս կազմող կուսակցություններն, ըստ էության, զուրկ են ինքնուրույնությունից, նշանակալի որոշումներ կայացնելու հնարավորությունից: Արդ՝ ՀԱԿ-ում քաղաքական օրակարգի բացակայությունը, քաղաքական ինքնամեկուսացման մարտավարությունը, հրապարակային գործունեությունից հրաժարումը, անգործությունը՝ կուսակցությունների ներսում առաջացրել են վակուում, որը լցվում է ներկուսակցական գզվռտոցով, դաշինքային ու կուսակցական ինտրիգներով: Եվ այսպես կշարունակվի այքան ժամանակ՝ մինչև ՀԱԿ-ում հասկանան, որ «շարժումային» փուլն անցած էտապ է ու անհրաժեշտ է լրջորեն ձեռնամուխ լինել կառույցը՝ ինստիտուցիոնալ, երկարաժամկետ քաղաքական նախագծի վերածելու 

Комментариев нет:

Отправить комментарий